Հայաստանյան ներկա «քաղաքական օլիմպոսում» այս կամ այն կերպ հայտնվածների ճնշող մեծամասնության «ճաճանչաշող ուղեղներում» ոնց որ թե խորը նստվածք է թողել «Любая кухарка может управлять государством» տխմարագույն արտահայտությունը, որին մեծապես նպաստեց կառավարման որևէ փորձ և հմտություն չունեցող մի լրագրողի կողմից պետության ղեկին տիրանալը, ինչն էլ խթան և ոգեշնչման աղբյուր դարձավ շատ շատերի համար՝ ամեն գնով, այս կամ այն կերպ հայտնվելու «քաղաքական օլիմպոսում»:
Իսկ արտահայտությունը, որը վերագրվում է Վլ. Լենինին, նրա հետ կապ ունի այնքանով, որքանով քաղաքականության հետ կապ ունի հայաստանյան ներկա «քաղաքական օլիմպոսում» այս կամ այն կերպ հայտնվածների ճնշող մեծամասնությունը:
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ